National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
15.07.2021
Կսահմանվի պետական տուրք պղնձի, մոլիբդենի խտանյութի եւ ֆեռոմոլիբդենի՝ դեպի երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ, թույլտվություններ եւ հավաստագրեր տրամադրելու համար
1 / 10

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 15-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց նույն օրը ԱԺ արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ ընդունված Կառավարության ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին»  օրենքի նախագծին, որով  առաջարկվում է պղնձի եւ մոլիբդենի միջազգային բարձր գների պարագայում սահմանել պետական տուրք պղնձի, մոլիբդենի խտանյութի եւ ֆեռոմոլիբդենի՝ դեպի երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ, թույլտվություններ եւ հավաստագրեր տրամադրելու համար՝ նպատակ ունենալով համաշխարհային շուկայում ձեւավորված բարձր գնային պահանջարկի պայմաններում Հայաստանի հանքարդյունաբերության եւ գունավոր մետալուրգիայի ոլորտում ստեղծել եւ զարգացնել առավել մաքուր եւ էկոլոգիապես անվտանգ տեխնոլոգիաների կիրառմամբ արտադրություններ:

2020-ի ապրիլից համաշխարհային շուկայում գրանցվում է պղնձի միջազգային գնաճ կամ կայուն բարձր գին: Պղնձի գինը միջազգային բորսայում 2020 թվականի դեկտեմբերից գերազանցում է 7.500 դոլարը, իսկ այժմ այն կազմում է 9.225 դոլար: Մոլիբդենը 2018 թվականի ապրիլից գրանցում է կայուն գին 24.000 ԱՄՆ դոլարի չափով:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը տեղեկացրեց, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է տեխնիկական բնույթի փոփոխություններ, որոնք ընդունվել են հիմնական զեկուցողի կողմից:

Քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն տվեցին օրենքի նախագծին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am